Հայաստանը չի կարող ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը. Յաշար Գյուլեր
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:
Ըստ «Report»-ի՝ այս մասին նոյեմբերի 27-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի ու Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Մենք վճռական ենք զարգացնել մեր հարաբերությունները և ձգտել կայունության Կովկասում: Ադրբեջանն ազատագրել է իր հողերն օկուպացիայից: Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Միջազգային հանրությանը դա ցույց տալու համար մենք կապ ենք պահպանում Երևանի և Բաքվի միջև»,- ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով՝ «3+2» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման համար. «Հայաստանը չի կարող ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»:
Գյուլերը հավելել է, որ իրենք ցանկանում են ընդլայնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին։
Ավելացնել նոր մեկնաբանություն