78542

Պաշտոնական տվյալով՝ Բաքվում պահվում է 55 հայ, ևս 80 գերեվարվածի ճակատագիրն անհայտ է

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, նրանց թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ, այսօր հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, փոխանցում է «Ազատությունը»:

«Սա ընդամենը պաշտոնականացված գերիների թիվն է, սրանից զատ Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլեր չեն իրականացվում», - ասաց Սահակյանը:

«Այս տեսանկյունից, գերեվարվածների խումբը գտնվում է պաշտպանվածության ավելի բարձր աստիճանում, քանի որ առնվազն գերեվարման հանգամանքները հաստատվել են, իսկ մյուս խմբի առնչությամբ տեղաշարժ չկա, և դեռևս 2021 թվականի գարնանից չեն արձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց», - ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն