«Ռուսաստանը գերմանական «Leopard»-ների մատակարարմանն էլ կարող է պատասխանել». Պուտին
«Անհավանական է, բայց փաստ․ մեզ կրկին սպառնում են գերմանական «Leopard» տանկերով, որոնց վրա խաչեր կան»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով գերմանական տանկերը Կիև մատակարարելու Բեռլինի որոշումը։
Վոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված համերգին ելույթ ունենալիս Պուտինը նշել է, որ Ռուսաստանն արևմտյան տանկերի, այդ թվում՝ «Leopard»-ների մատակարարմանն էլ կարող է պատասխանել, «և գործը չի ավարտվի զրահատեխնիկայի կիրառմամբ էլ»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ամիսներ տևած քննարկումների արդյունքում ընդունված որոշման մասին խոսելով, Բունդեսթագում հայտարարել է, որ Բեռլինը կանի ամեն հնարավորը՝ թույլ չտալու, որ պատերազմը վերածվի Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության։
Ավելացնել նոր մեկնաբանություն