5123

Հայաստանում իրավիճակը պահանջում է ԵՄ-ի ուժեղ աջակցությունը․ Բորել

Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է Եվրոպական Միության ուժեղ աջակցությունը։

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ լրագորղների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Հայաստանում իրավիճակը պահանջում է մեր ուժեղ աջակցությունը։ Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք դա ավելացնել։ Պետք է հասկանանք, թե ինչպես օրակարգում պահենք Արևելյան գործընկերությունը, որովհետև խոսքը մեր արևելյան սահմանի մասին է»,- նշել է Բորելը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Երեկոյան Արարատ Միրզոյանը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափով հանդիպմանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն