yuj

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը՝ Հարավային Կովկասում հետհակամարտային գործընթացների մասին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևն այցելել է Օման՝ մասնակցելու Ադրբեջանի և Օմանի միջև քաղաքական խորհրդակցությունների 5-րդ փուլին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Կողմերն ընդգծել են, որ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման լայն ներուժ կա։

Օմանի փոխարտգործնախարարը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհամագործակցի Ադրբեջանի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակում։

Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հետհակամարտային գործընթացների, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի «առաջընթացի» մասին։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն ակտիվորեն մեծացնում է իր դաշնակիցների շրջանակը գրեթե բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և ռազմական: Պետական մակարդակով պարբերաբար խոսելով ​​​​​​«խաղաղության» գործընթացի մասին՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում տպավորություն ստեղծելու, որ  ձգտում է խաղաղության:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն