Նեթանյահուն հանձնարարել է վերանայել Ուկրաինային զենքի մատակարարման քաղաքականությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է վերանայել Երուսաղեմի քաղաքականությունն Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում իսրայելական պետության վրա։ Ավելի վաղ Վաշինգտոնում վախենում էին, որ Նեթանյահուն «Պուտինի հետ բարեկամության» պատճառով կարող է ընտրել ռուսամետ քաղաքականության վեկտորը։ Կիևին օգնելու գործի վերանայումը կկատարվի ուժային կառույցների, դիվանագիտության և վարչապետի աշխատակազմի ղեկավարությամբ, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները ենթադրում են, որ էական փոփոխություններ չեն լինի։
Ըստ իսրայելական «Walla» հրատարակության՝ Նեթանյահուն հանձնարարել է վերանայել Երուսաղեմի քաղաքականությունն Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։
Արևմուտքը, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ճնշում է Իսրայելի վրա Կիևի համար զենքի հարցում, սակայն ավելի վաղ կոչերի մեծ մասը մերժվել էր, քանի որ պետությունը վախենում է Ռուսաստանի Դաշնության հետ լարվածությունից և սպառնալիքի մակարդակի բարձրացումից։
Ընդ որում՝ Վաշինգտոնն արդեն իր մտահոգությունն է հայտնել, որ Իսրայելը կարող է ավելի ռուսամետ դիրքորոշում որդեգրել՝ կապված Վլադիմիր Պուտինի հետ Նեթանյահուի «բարեկամության» հետ։
«Walla» հրատարակությունը գրում է, որ Ուկրաինային զենքի մատակարարման քաղաքականությունը վերանայվում է վարչապետի աշխատակազմի ազգային անվտանգության շտաբում՝ ՊՆ-ի, ԱԳՆ-ի և «Մոսադի» մասնակցությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն