Մենք շարունակելու ենք մեր համատեղ գործունեությունը «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո. Թուրքիայի ԱԳՆ
Ադրբեջանի միգրացիոն պետական ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովը Ժնևում անցկացվող Փախստականների գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում տարածած տեղեկությանը։
«Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին։ Շարունակելու ենք մեր համատեղ գործունեությունը «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո՝ հանուն մեր տարածաշրջանի բարգավաճման և խաղաղության»,- այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիան պարբերաբար տարբեր հարթակներով նշում է, որ Ադրբեջանի կողքին է և մշտապես աջակցելու է, քանի որ իր նպատակներն Ադրբեջանի միջոցով կարող է իրագործել։
Ավելացնել նոր մեկնաբանություն