
Խաղաղության պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման. Էդմոն Մարուքյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, վերջնական նախագիծ չկա։ Հույսն այն է, որ հունվարին սպասվելիք արտգործնախարարների հանդիպմանը պայմանագրի տեքստը վերջնականացվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է hատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված բոլոր պայմաններն այլևս գործող չեն:
«Սխալ տպավորություն կա, որ եթե բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ապա նրանք երաշխավորն են, բայց դա այդպես չէ։ Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում»,- ասել է Մարուքյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն