
Զորքը հետ քաշելը հանցագործություն է. եթե զորքը հետ քաշենք՝ կարող ենք կորցնել Հայաստանը. Արշակ Կարապետյան
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, այսօր տեսակապով պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա հայտարարել է, թե պատերազմը չի ավարտվել, փոխանցում Aysor.am-ը։
«Մեզ հետ ոչ մեկ չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել։ Զորքը հետ քաշելը հանցագործություն է, չկրակելը հանցագործություն է»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմը զորքը հետ քաշեց՝ կարող ենք կորցնել Հայաստանը։
«Պետք է անպայման դիմադրել, պայքարել»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն