Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Թուրքիայի ՊՆ
«Անվտանգության և խաղաղության հաստատումը Կովկասում պահանջում է համապարփակ ու մշտական խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ տարվող ջանքերին և ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դրական արդյունք ունենալ»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։
Ըստ նրա` իրենք շարունակելու են վճռականորեն աշխատել «մեկ ազգ, երկու պետություն, մեկ բանակ» հայեցակարգով։
Գյուլերը նշել է, որ այս տարի Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի և Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իրականացրել են 14 համատեղ զորավարժություն։
#Դետքի_հետագծով
Թուրքիան ևս մեկ անգամ բացահայտ նշում է, որ Ադրբեջանի կողքին է, և տարածաշրջանում իր շահերի համար Ադրբեջանը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն