Submitted by detq-editor on
Ֆրանսիան գրավում է Իրանի ինքնաձիգերը, հրթիռները, որոնք ուղղվում են Եմեն

Ֆրանսիան գրավում է Իրանի ինքնաձիգերը, հրթիռները, որոնք ուղղվում են Եմեն

Ֆրանսիան գրավում է Իրանի ինքնաձիգերը, հրթիռները, որոնք ուղղվում են Եմեն

Ֆրանսիական ռազմածովային ուժերն այս ամսվա սկզբին Օմանի ծոցում առգրավել են հազարավոր գրոհային հրացաններ, գնդացիրներ և հակատանկային հրթիռներ, որոնք գալիս էին Իրանից դեպի Եմենի հութի զինյալներին զինելու նպատակով։ Թեև Իրանն անմիջապես չընդունեց առգրավումը, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրապարակած զենքերի պատկերները ցույց տվեցին, որ դրանք նման են մյուսներին, որոնք գրավել էին ամերիկյան ուժերը նախկինում: Առգրավումը տեղի է ունեցել հունվարի 15-ին Օմանի ծոցում՝ ջրային զանգվածում, որը ձգվում է Հորմուզի նեղուցից՝ Պարսից ծոցի նեղ բերանից մինչև Արաբական ծով և Հնդկական օվկիանոս: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նկարագրել է, որ արգելքը տեղի է ունենցել «պատմականորեն օգտագործված երթուղիների երկայնքով, որոնք օգտագործվում են Իրանից Եմեն ապօրինի զենք տեղափոխելու համար»:

Միավորված ազգերի կազմակերպության բանաձևն արգելում է զենքի փոխանցումը Եմենի՝ Իրանի կողմից աջակցվող հութի գրոհայիններին, որոնք գրավել են երկրի մայրաքաղաքը 2014 թվականի վերջին և պատերազմում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ, որն աջակցում է երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը 2015 թվականի մարտից:

«The Wall Street Journal»-ն առաջին անգամ հայտնել է բռնագրավման մասին՝ նշելով, որ ներգրավված ուժերը ֆրանսիական էլիտար հատուկջոկատայիններ են:

Արգելափակման մասին տեղյակ տարածաշրջանային պաշտոնյան, որն անանուն մնալու պայմանով խոսել է «Ասոշիեյթեդ պրես»-ի հետ՝ գործողության մանրամասների մասին հրապարակայնորեն խոսելու թույլտվություն չունենալու պատճառով, նույն կերպ հայտնել է այն մասին, որ ֆրանսիացիներն են բռնագրավում:

Ֆրանսիացի զինվորականները չեն պատասխանել զենքի գրավման վերաբերյալ մեկնաբանություն տալու հարցումներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նույնպես անմիջապես չի պատասխանել առգրավման վերաբերյալ հարցերին: Թեև Ֆրանսիան ռազմածովային բազա ունի Աբու Դաբիում, սովորաբար ավելի հանգիստ մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում՝ միաժամանակ պահպանելով դիվանագիտական ներկայությունն Իրանում:

Իրանը երկար ժամանակ հերքում է հութիներին զինելու փաստը, թեև արևմտյան երկրները, ՄԱԿ-ի փորձագետները և այլոք հայտնաբերել են զինատեսակներ:

Նոյեմբերին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ Իրանից Եմեն մեկնող նավի վրա պարարտանյութի պարկերի մեջ թաքցված 70 տոննա հրթիռային վառելիքի բաղադրիչ են հայտնաբերել: Հութիների բալիստիկ հրթիռները նախկինում թիրախավորել են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Չորեքշաբթի ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից արված նկարները, որոնք վերլուծել է AP-ն, ցույց են տվել, որ մի շարք զենքեր գտնվել են անհայտ նավի վրա, որն էլ, հավանաբար, եղել է նախկին նավահանգստում: Զենքը, ըստ երևույթին, ներառում էր չինական արտադրության «Type 56» հրացաններ, ռուսական արտադրության «Molot AKS20Us» և PKM նմուշի գնդացիրներ: Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ առգրավումը ներառում է ավելի քան 3000 հրացան և 578.000 փամփուշտ: Հրապարակված պատկերները ցույց են տվել նաև 23 բեռնարկղային հակատանկային հրթիռներ, որոնք նույնպես հայտնվել են Իրանի հետ կապված այլ բեռներում: Եմենում մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 150.000 մարդ, այդ թվում՝ ավելի քան 14.500 խաղաղ բնակիչ։

Ավելացնել նոր մեկնաբանություն