Submitted by detq-editor on
Իսրայելական հարձակումները թիրախավորում են Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտները

Իսրայելական հարձակումները թիրախավորում են Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտները

Իսրայելական հարձակումները թիրախավորում են Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտները

Ըստ AFP-ի թղթակցի և ականատեսների՝ հինգշաբթի վաղ առավոտյան ավիահարվածներ են հասցվել Գազայի կենտրոնական հատվածին: AFP-ի թղթակիցը հաղորդում է, որ հարձակումներից հետո նա տեսել է ևս երկու հրթիռ, որոնք արձակվել են Գազայի հատվածից դեպի իսրայելական քաղաքներ և բնակավայրեր, իսկ ականատեսները խոսել են նաև երրորդ հրթիռի մասին:

Իսրայելում «Al-Arabia»-ի թղթակիցը հայտնել է նաև, որ Գազայի հատվածի հետ սահմանամերձ բնակավայրերում կրկին նախազգուշական ազդանշաններ են հնչել։ Տեղի բնակիչները պատմել են, որ ռազմական ինքնաթիռներն ավելի քան 3 հրթիռով ռմբակոծել են «13» գումարտակի գտնվելու վայրն Ալ-Մաղազի ճամբարի հյուսիսային ծայրամասում, որտեղ հրթիռակոծությունը վնաս է հասցրել մոտակա որոշ քաղաքացիների տներին։

Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ օդային ռմբակոծությունները, որոնք իրականացվել են ՌՕՈՒ ինքնաթիռների կողմից Գազայի հատվածի թիրախների վրա, եղել են ի պատասխան չորեքշաբթի երեկոյան Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ բնակավայրի ուղղությամբ հրթիռային նռնակի արձակման։ Այնուհետև իսրայելական մամուլի տարածած հայտարարության մեջ Իսրայելի բանակը հաստատել է, որ «ներկայումս հարվածներ է հասցնում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն