բդ

Եթե մեր շահերից է բխում Սանկտ-Պետերբուրգ գնալը, ուրեմն կգնանք. Սա հետքայլ չի. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելը հետքայլ չի համարում: «Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք նույն տնտեսական միուիթյան մեջ, մեր տնտեսությունը մեծ աճ է ապրում, եւ մենք չենք կարող բաց թողնել հնարավորությունը, որպեսզի այն կազմակերպությունում, որտեղ մենք կանք, դրա նախագահությունը ստանձնենք:Դա պետք է Հայաստանին»,- ասաց նա այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է News.am-ը: 

«Հայաստանը երբեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, որ շրջադարձ է կատարում: Դուք գիտեք, որ դեկտեմբերի 19-ին ես նույնպես չմեկնեցի ՀԱՊԿ-ի հանդիպմանը, մենք ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված լուրջ վերապահումներ ունենք, որոնք մինչ օրս կան: Ես ասել եմ՝ դրանք ինչով են պայմանավորված եւ ինչքան են շարունակվելու: Հետ քայլ, առաջ քայլ, խնդրում եմ դրա հետ կապված ոչ շատպեն եւ ասեն՝ դուրս են եկել, ոչ էլ շտապեն ասեն՝ հետ են վերադարձել: Հայաստանը շարունակելու է հետապնդել իր շահերը, եթե դրանք կլինեն հանդիպման մեջ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, մենք կգնանք այնտեղ: Եթե ոչ, չենք գնա, ինչպես մի քանի անգամ եղել է այս տարվա ընթացքում»,-ասաց ԱԺ նախագահը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն