Submitted by detq-editor on
Ուկրաինա ներխուժումից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվորական. հետաքննություն

Ուկրաինա ներխուժումից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվորական. հետաքննություն

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվոր և սպա։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, «Վագներ»-ի կամավորներ և վարձկաններ, այդ թվում՝ բանտարկյալներ։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության և «Mediazona»-ի համատեղ հետաքննության մեջ։

Լրագրողները տեղեկացել են 924 մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան մասին։ Այս թիվը ներառում է հունվարի 1-ին Մակեևկայի հրթիռակոծության ժամանակ զոհվածներին։ Հետաքննողներին հաջողվել է պարզել արհեստագործական ուսումնարանի հրթիռակոծման հետևանքով զոհված 101 ռուս զինվորների անունները, որոնցից 99-ը մոբիլիզացվածներ են։ Առնվազն 18 այլ զինվորների ընտանիքներ չեն կարողանում գտնել իրենց զավակներին մահացածների կամ ողջերի մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Մակեևկայում 89 զինծառայողի մահը։

Ավելացնել նոր մեկնաբանություն