
Արցախի սահմանադրությունը չի նախատեսում անձի կողմից պետության լուծարման մեխանիզմ, նման փաստաթղթերն առոչինչ են. Գուրգեն Ներսիսյան. «Հրապարակ»
«Արցախի Հանրապետության Սահմանադրությունը չի նախատեսում որեւէ պաշտոնատար անձի կողմից պետության լուծարման իրավական գործիք եւ մեխանիզմ, իսկ նման բովանդակություն պարունակող փաստաթղթերն ուղղակի առոչինչ են»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը՝ խոսելով Սամվել Շահրամանյանի կողմից Արցախը հունվարի 1-ով լուծարելու փաստաթղթի մասին։ Թե այս պահին ինչ կարգավիճակ ունի Արցախի Հանրապետությունը, ինչ իրավական հիմք ունի այդ հրամանագիրը, ինչ է այն ենթադրում, բացի Արցախի պետական կառույցների լուծարումը, փաստաթուղթը ստորագրող Սամվել Շահրամանյանը հրաժարվում է մեկնաբանել։
Ըստ Գուրգեն Ներսիսյանի՝ այդ փաստաթղթերի առոչինչ լինելը նշանակում է, որ դրանց իրավական ուժ չունենալն ապացուցելու, հիմնավորելու կամ դրանք վիճարկելու կարիք չկա, դրանք առոչինչ են ընդունման պահից:
«Որքան էլ փաստաթղթերն այսօր կարեւոր դեր ունեն աշխարհում, միեւնույն է՝ պետության հիմնադիրը, պետություն ու պատմություն կերտողը ժողովուրդն է»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն