juj

Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններին

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին տեղական հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական АPA լրատվական գործակալությունը:

Ալիևը, համաձայն Ադրբեջանի որդեգրած քաղաքականության, անդրադարձել է այն բոլոր դրույթներին, որոնք պետական մակարդակով քարոզվում են տեղեկատվական դաշտում:

  1. Մարդիկ ու բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների: Եթե իմ նշած երթուղին («Զանգեզուրի միջանցքը» - խմբ.) չբացվի, մենք չենք պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Այսինքն՝ ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ։

  2. Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն: Այժմ ստեղծվել են խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները: Հայաստանը ցանկանում է լինել այս խաղաղության պայմանագրի երաշխավորը։ Մենք կարծում ենք, որ դրա կարիքը չկա։

  3. Հայաստանը զինող և հաջորդ պատերազմին նախապատրաստող երկիրը Ֆրանսիան է: Ֆրանսիան զինում է Հայաստանին, աջակցում է, պատրաստում է նրանց հաջորդ պատերազմին։ Այդ պատճառով եմ ես նշում, որ Ֆրանսիայի քաղաքականությունը լարվածություն է առաջացնում Կովկասում: 

  4. Բերձոր-Ստեփանակերտ (խմբ.) նոր ճանապարհային երթուղու կառուցումը շատ կարևոր իրադարձություն էր և հիմք է դրել ապրիլի 23-ի իրադարձություններին, որովհետև մենք արդեն նոր ճանապարհ ենք կառուցել և մեզ ենք վերադարձրել Լաչին քաղաքը։

  5. Ութ գյուղերի հարցը մշտապես օրակարգում է։ Այդ հարցը քննարկվում է և՛ Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, և՛ Սանկտ Պետերբուրգում վերջին զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը, միաժամանակ այդ հարցը գտնվում է սահմանազատման հետ կապված հանձնաժողովների օրակարգում»։ 

    Նա տեղեկացրել է նաև, որ հանձնաժողովների հաջորդ նիստը նախատեսված է այս ամսին, թեման կլինի այդ շրջանի սահմանազատման հարցը:

  6. Ալիևն ընդգծել է, որ Ստեփանակերտում դրոշի բարձրացումը հաղթանակի վերջնակետն էր։

  7.  Բանակաշինության գործընթացը շարունակվելու է, և Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք  գնի, աջակցություն ստանա, եթե մեզ համար վտանգի աղբյուր լինի, մենք կոչնչացնենք այն։

  8.  Նախագահական ընտրությունները նոր ժամանակաշրջանի սկիզբ պետք է լինեն։ 30 տարվա օկուպացիային վերջ դնելը և մեր ինքնիշխանության վերականգնումը նշանակում է նոր ժամանակաշրջանի սկիզբ։ Սա արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու առաջին պատճառն է։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական դաշտում բարձրաձայնել «խաղաղության» հեռանկարների մասին, որոնք իբրև կայունության հիմք են տարածաշրջանի համար, բայց զուգահեռ «խաղաղության» անվան ներքո շտապում է իրականացնել իր առջև դրված նպատակները:

Ավելացնել նոր մեկնաբանություն