Submitted by H.Aslanyan on
Շուշի

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի հերթական քարոզչական նախաձեռնությանը՝ Վարշավայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին: Հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի շարունակական փորձերը՝ խեղաթյուրելու պատմական իրականությունը և միջազգային հարթակներում տարածելու կեղծ թեզեր:

Նշվում է, որ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագրի ներքո ներկայացված ցուցահանդեսը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ։

«Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում և անցկացնում են նմանատիպ միջոցառումներ՝ չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։

Հիմնադրամի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարչական հերթական ցուցահանդեսն է կազմակերպել՝ կրկին մեղադրելով Հայաստանի Հանրապետությանն «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է Բաքվի ռեժիմի քարոզչության, որը փորձում է աշխարհին ներկայանալ «մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք»-ի շղարշով՝ քողարկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջատիրության հերթական դրսևորումներն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր ժառանգության յուրացման փորձերը։

Ցուցահանդեսի բացմանը Տվարդովսկիի հրապարակում ներկա էին ոչ միայն Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան, պատգամավորներ, ադրբեջանական սփյուռքի ակտիվիստներ, այլև՝ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, կրոնական համայնքների ներկայացուցիչներ։

Ցավալի է, որ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից Ադրբեջանի հակահայկական այս քաղաքականության բարձրաձայնման և բազմիցս դատապարտման պարագայում գտնվում են գործիչներ, ովքեր մասնակցում են նման բովանդակություն ունեցող միջոցառումներին։ Դատապարտելի են Ադրբեջանի՝ պատմությունը վերաձևակերպելու, իբրև թե «խաղաղության, հաշտության և արդարության»-ը ծառայեցնելու փորձերը։ Ցուցահանդեսին ներկայացնելով «պատմական փաստաթղթերի պատճեններ, տեղահանության տեսարաններ և ավերված հուշարձանների լուսանկարներ»՝ Ադրբեջանը շարունակում է հայերին մեղադրել, այսպես կոչված, «ադրբեջանցիների էթնիկ զտումների, նրանց մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։

Մինչդեռ Նախիջևանում և բռնազավթված ու էթնիկ զտման ենթարկված Արցախում հենց Ադրբեջանն է ոչնչացրել և հետևողականորեն շարունակում է ջնջել հայկական մշակութային հետքն ու ժառանգությունը։

«Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում և անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։ Դժվար թե ազգային ինքնության փնտրտուքի մեջ գտնվող ժողովուրդն ունենա «մշակութային հիշողություն», որը բնորոշ է միայն պատմություն ունեցող հնագույն ազգերին»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները