Submitted by G.Avetisyan on
645948

Ըստ ՔՊ պատգամավորի՝ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից

Հայաստանի անվտանգային համակարգի ուժեղացումն Ադրբեջանին կստիպի հետ գնալ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որոնք ուժեղացնում են մեր երկրի անվտանգությունը»,- Aysor.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա։

Ըստ ՔՊ-ականի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան։

«Վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածն  ինչքանով հիմնավոր կլինի։ Մեր միասնական ուժն է ստիպելու հետ գնալ, մեր ուժի մեջ մենակ բանակը չէ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ բոլոր մակարդակներում Ալիևին պատասխան կտրվի։

Քոչարյանը վստահ է՝ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից։

«Այո՛, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,- ասաց նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն