Ռուսական հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա
Ռուսական հրթիռները երեկ հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնին, հարձակման է ենթարկվել քաղաքի Կիևի շրջանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կա չորս տուժած։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ենթադրում է, որ Խարկովի ուղղությամբ արձակվել է երկու «С-300» հրթիռ, և հաստատում, որ մեկ հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա, իսկ երկրորդ հարվածի արդյունքում՝ ավերվել տեղի համալսարանի շենքը։
Ավելացնել նոր մեկնաբանություն