ygj

Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը «խաղաղության գործընթացը» դիտավորյալ փակուղի մտցնելը չէ. Փաշինյան

Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը «խաղաղության գործընթացը» դիտավորյալ փակուղի մտցնելը չէ, այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։

«Այո, ես ինքս եմ արձանագրել, որ Հայաստանը և Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։ Ո՞րն է մեր անելիքը, մեր անելիքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիվանագիտական լեզուները համապատասխանեցնելն է լեգիտիմությանը»,- ասել է Փաշինյանը։

 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն