Պակիստանում պայթյուն է որոտացել
Պակիստանում պայթյուն է որոտացել
Առնվազն հինգ մարդ վիրավորվել է Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում պայթյունի հետևանքով, հայտնում է «Doon News»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քվետայի ոստիկանության շտաբի մերձակա անցակետերից մեկի մոտ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Միջադեպի տարածքն այս պահին շրջափակված է ոստիկանների կողմից։ Առայժմ տարածաշրջանում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն