deniz

Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն

Համաձայն Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ գործողությունների ծրագրի՝ երկու երկրի ռազմածովային ուժերի և հատուկջոկատայինների մասնակցությամբ կանցկացվեն «Միավորում-2024» մարտավարական զորավարժությունները:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: 

Զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանում գտնվող Ղազախստանի ԶՈՒ-ն Ադրբեջանի ռազմածովային ուժերի և հատուկջոկատայինների հետ միասին կիրականացնի «պայմանական ահաբեկչական խմբավորումների կողմից գրավված կղզու ազատագրման, ծովային անվտանգության գործողությունների և ենթակառուցվածքների պաշտպանության» և այլ առաջադրանքներ: 

Նշվել է, որ հուլիսին Ղազախստանում կայանալիք մարտավարական զորավարժություններում հիմնական շեշտը դրվելու է ուժերի փոխգործակցության ընթացքում մարտական ​​համակարգման, կառավարման կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն