ԵՄ-ն փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա
ԵՄ-ն փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա
Եվրոպական միությունը փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա:
ԵՄ փրկարարական թիմը Թուրքիա է մեկնել Նիդեռլանդներից և Ռումինիայից։
«Այսօր առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մենք ակտիվացրել ենք ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ ԵՄ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը համակարգում է փրկարարական խմբերի ուղարկումը Եվրոպայից։ Հոլանդիայի և Ռումինիայի թիմերն արդեն ճանապարհին են»,- ասել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։
Ավելացնել նոր մեկնաբանություն