Ռուսական հետախուզությունը կշահի ՆԱՏՕ-ի տանկերի առանձնահատկություններից. «Newsweek»
Օտարերկրյա տանկերի ծանր քաշը, որոնք ՆԱՏՕ-ի երկրները կմատակարարեն Ուկրաինային, կարող է խոչընդոտ դառնալ մարտի դաշտում դրանց հաջող օգտագործման համար։ Այդ մասին գրում է «Newsweek»-ը։
Հոդվածում նշվում է, որ «Т-72» և «Т-80» տանկերը կշռում են մոտ 45 տոննա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան «M1A1 Abrams» տանկի քաշը կարող է տատանվել 67-ից մինչև 74 տոննա։
«Դա ազդում է նրանց տեղաշարժման վրա՝ խարխլելով այն կամուրջները, որոնցով կարող են անվտանգ անցնել տրանսպորտային միջոցները», - հրատարակությանն ասել է ռազմական և պաշտպանության փորձագետ Մայքլ Պեկը:
«Ուկրաինայի կողմից օգտագործվող պոնտոնային անցումները նախատեսված էին խորհրդային տանկերի ծանրությունը կրելու համար, այլ ոչ թե արտասահմանյան արտադրության զրահամեքենաներ»,- լրատվամիջոցին ասել է նախկին ռազմական սպա Ֆրենկ Լեդվիջը։
Նրա խոսքով՝ «ռուսական ռազմական հետախուզությունը կշահի Ուկրաինայի զինված ուժերի՝ ոչ պիտանի կամուրջները շրջանցելու լոգիստիկ լուծումներից»։
Ավելի վաղ «Financial Times»-ը գրել էր, որ Կիևին խոստացված «Abrams» տանկերը զգալի նյութատեխնիկական աջակցության կարիք ունեն՝ վառելիքի մեծ սպառման պատճառով:
Ավելացնել նոր մեկնաբանություն