
«Զանգեզուրի միջանցքը» կարևոր է ողջ տարածաշրջանի համար. Հուլուսի Աքար
«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Baku.tv»-ն, այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
Նա վստահություն է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի։
«Միջանցքը կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի համար։ Դրա օգտագործումը կբերի լուրջ սոցիալ-տնտեսական աճի և զբոսաշրջության զարգացման»,- ասել է թուրք պատգամավորը։
Հ. Աքարը նաև նշել է, որ ըստ Թուրքիայի՝ կողմերը համաձայնության կգան:
Ավելացնել նոր մեկնաբանություն