01

Ադրբեջանի ընտրությունների միջազգային դիտորդները կեղծ են և երկրի նախագահի կողմից պատվիրված․ ԵԽԽՎ պատգամավոր

ԵԽԽՎ-ում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, որը կառույցում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու և մեկ տարով ադրբեջանցի խորհրդարանականներին ձայնի իրավունքից զրկելու որոշման նախաձեռնողներից է, թեմայի շուրջ հարցազրույց է տվել ադրբեջանական Meydan TV-ին, փոխանցում է «Factor.am»-ը։

«Եթե խոսենք քննարկումների մասին, ապա մենք քննարկել ենք ընդհանուր իրավիճակն Ադրբեջանում։ Եվրախորհրդի անդամ 46 երկրներից ամենավատ վիճակն Ադրբեջանում է, այժմ երկրում ավելի շատ քաղբանտարկյալներ կան։ Մարդկանց բանտ են ուղարկում վերացական մեղադրանքներով՝ առանց որևէ «ապացույցի»՝ միայն այն պատճառով, որ նրանք քննադատում են նախագահին և կառավարությանը։ Բացի այդ, Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունն աշխարհում ամենացածր մակարդակի վրա է։ Սա է Ադրբեջանում տիրող իրավիճակի ընդհանուր պատկերը»,- ասել է Շվաբեն։

Պատասխանելով Ադրբեջանում հնչող քննադատություններին՝ գերմանացի խորհրդարանականն ասել է, որ «ՄԱԿ-ի համաձայն՝ Ղարաբաղն (Արցախի Հանրապետություն-խմբ․) Ադրբեջանի մաս է, սակայն ԵԽ-ն տարածքային խնդիրներ լուծող կազմակերպություն չէ, այլ իրավապաշտպան կառույց, որը նվիրված է ժողովրդավարությանը»։

«Մենք տարածքներ չենք վերադարձնում երկրներին, դա մեր իրավասության մեջ չէ։ Եվրոպայի խորհրդում մենք կարող ենք վերահսկել մարդու իրավունքների իրավիճակը, որն ազդում է Եվրոպայի վրա: Իհարկե, մենք ունենք մեր սեփական կարծիքը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, մենք վստահ ենք՝ եթե նույնիսկ դուք դրա իրավունքն ունեք, չեք կարող հակամարտությունը լուծել պատերազմների, ագրեսիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման միջոցով»,- ընդգծել է Շվաբեն։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևը որոշել են խարխլել Եվրոպայի խորհրդի հեղինակությունը։

«Նրանք դա գիտեն և լրագրողներին չեն թողնում երկիր, դիտորդական առաքելություն չեն հրավիրում, թեև պարտավորություններ ունեն, նրանք իջեցրել են այս կազմակերպության (ԵԽ-ի) վարկանիշը։ Եվրոպական կոնսորցիումի քաղաքական գործիչները կոռումպացված էին։ Ցավոք, այս պատճառով 2014-2016 թվականներին Եվրոպայի խորհրդի անդամ շատ երկրներում քննադատության մակարդակն այնքան էլ բարձր չէր։ Ես դրա ականատեսը դարձա 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության շրջանակում։ Քանի որ դիտորդական առաքելության շատ անդամներ գումարներ էին ստանում Ադրբեջանից, նրանց մեծ մասը նույնիսկ չկարողացավ կարծիք կազմել այն իրավիճակի մասին, որի ականատեսը մենք եղանք այնտեղ։ Սա հանգեցրեց մեծ կոռուպցիոն սկանդալի Եվրոպայի խորհրդում։ Շուրջ 20 պատգամավորներ այս կազմակերպությունում աշխատելու իրավունք այլս չունեն։ Այն ժամանակ քննադատությունը քիչ էր, քանի որ Ադրբեջանը դարձյալ վճարում էր քաղաքական գործիչներին։ Դա ակնհայտ կոռուպցիա էր, քանի որ այն ժամանակ երկրին շատ քննադատողներ չկային, և դա, ցավոք, ճիշտ է»,- շեշտել է պատգամավորը։

Ի դեպ, Ֆրանկ Շվաբեն X-ի իր էջում անդրադարձել է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին և դիտորդներին։ «Ադրբեջանում 512 միջազգային «դիտորդների» մեծ մասն «ընտրությունների կեղծ դիտորդներ» են։ Պատվիրել և վճարել է երկրի նախագահը։ Մինչ այժմ Եվրախորհրդի 30 դիտորդների երկիր չեն թողել։ Ֆարսին ԵԱՀԿ-ն չպետք է մասնակցի»,- գրել է  նա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին