00

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտությանը․ «2020-ի պատերազմը փոխեց մեր անվտանգային ողջ ճարտարապետությունը: Դրա մասին մենք խոսեցինք: Մինչ այդ գործող անվտանգության մեր ռազմավարությունը որքանո՞վ է պիտանի, և արդյոք մենք այսօր կարող ենք ասել, որ ունենք գործուն ռազմավարություն, որն ունակ է արդեն այսօրվա անորոշ աշխարհում ապահովելու մեր անվտանգությունը, նաև սպասարկելու մեր առաջ կանգնած այս անվտանգային մարտահրավերները: Սրա մասին էլ խոսենք»։

Պատասխանելով առաջադրված հարցին՝ Փաշինյանը նշել է․ «Ոչ, այսօր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան: Իմիջիայլոց, ես Ձեզ ասեմ, հիշում եմ ազգային անվտանգության ռազմավարության քննարկումները և իմ զգացողություններն այդ ռազմավարությունն ընդունելու ժամանակ: Այս, ինչ խոսեցինք, այն ժամանակ այս զգացողությունը, այս լարումը եռում էր մեր մտքերում, մեր գիտակցության մեջ: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն և ազգային անվտանգության մեր նոր ռազմավարությունը պետք է արտահայտի այդ իմ ասած բովանդակությունը, արտահայտի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները և շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ: Օրինակ՝ ինքը, ճիշտ է, ուղիղ անվտանգային օրակարգում չի ընկալվում:

․․․․Իսկ պետական շահը ո՞րն է: Իմ մեկնաբանությունը, որը նաև ես պրակտիկայում, այսինքն՝ վարչապետի տեսակետից, այս բոլոր աղետների միջով անցնելով, ես վստահ չեմ կամ չեմ հավակնի բացարձակ ճշմարտություն կրողի դերին, բայց առաջարկում եմ, որ մենք այս թեման քննարկենք. ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, ինքը կոնկրետ բյուջետային ծախս է»:

Ավելացնել նոր մեկնաբանություն