
Անկարան հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը կսկսի «F-16» կործանիչների վաճառքի վավերացումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կսկսի Անկարային «F-16» կործանիչներ վաճառելու գործարքի վավերացումը։
ԱԳ նախարարի խոսքով՝ Թուրքիան այս համատեքստում կատարել է իր պարտավորությունները, մասնավորապես վավերացրել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
«Փաստաթղթերը Կոնգրես ներկայացնելուց հետո երկշաբաթյա սպասման ժամկետ կա: Ուստի վստահ եմ, որ երկու շաբաթ անց, այսինքն` մինչև հաջորդ շաբաթ օրը, գործընթացը կավարտվի»,- ասել է նա։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն օգտագործել է որպես պատրվակ Թուրքիային «F-35» գերժամանակակից կործանիչների արտադրման ծրագրից դուրս թողնելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն