
Թուրքիայի արտգործնախարարը՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին
Արդյո՞ք Եվրամիությունը ցանկանում է Թուրքիային անդամ դարձնել, թե ոչ։ Այս մասին թուրքական «A-Haber» հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Ֆիդանը գնահատական է տվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին՝ հայտարարելով, որ Թուրքիայի ճանապարհորդությունը ԵՄ գործընթացով վաղեմի թեմա է, սակայն դասեր են քաղվում այդ հարցի ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի ուսումնասիրությունից:
«Ինչե՞ր կարող է բերել նոր մոտեցումը, որո՞նք են մեր նոր չափանիշները, խոսույթն ու քաղաքականությունը, մենք այս հարցի վերաբերյալ շատ ենք աշխատում»,- նշել է թուրք նախարարը:
Ուշադրություն հրավիրելով այն թեմային, որի շուրջ նախ պետք է որոշի ԵՄ-ն, Ֆիդանն ասել է. «Արդյո՞ք Եվրամիությունը ցանկանում է Թուրքիային անդամ դարձնել, թե ոչ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն