
Մենք մեկ ազգ, երկու պետություն ենք․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ալիևի խոսքով` Ադրբեջանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները՝ կատարելու եղբայրական պարտքը։
Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ինչպես Թուրքիան լավ և վատ օրերին եղել է Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանը միշտ եղել և լինելու է Թուրքիայի կողքին, ապա նշել. «....որովհետև մենք մեկ ազգ, երկու պետություն ենք։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարության, թուրք ժողովրդի մարտական վճռականության, համերաշխության ոգու և ուժեղ կամքի շնորհիվ թուրքական հզոր պետությունն արագ կհաղթահարի այդ դժվարությունները, պատվով և ավելի մեծ ուժով դուրս կգա այդ դառը փորձությունից»:
Ավելացնել նոր մեկնաբանություն