
Ինչ նկատի ունի Փաշինյանը 4-րդ Հանրապետություն ասելով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ հարցին՝ թե ինչ նկատի ունի 4-րդ Հանրապետություն ասելով, փոխանցում է «Հայկական ժամանակը»:
Նա նախ պարզաբանեց, թե որտեղից է ծագել այդ խոսույթը։
«Այդ Հանրապետությունների թվագրումը, ըստ էության, ինձ հայտնի է Ֆրանսիայի օրինակ և, ըստ էության, երբ որ Ֆրանսիայի դեպքում թվագրվում է 1-5-րդ Հանրապետությունները, մեծ հաշվով նկատի է ունենվում օրենքի և կարգի փոփոխությունը։ Ես ուզում եմ, որ շփոթություն չառաջանա, այսինքն՝ խոսքը այն համատեքստում, որ խոսել ենք այս տրամաբանության մասին է, որովհետև շատերը մտածում են, թե ինչ որ մի բան պետք է ջնջել կամ ստեղծել»,- պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ թե որն է 4-րդ Հանրապետությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն