ՌԴ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունում այլընտրանք չունի. Գալուզին

Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունում այլընտրանք չունի։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Россия-24» հեռուստաալիքի հարցազրույցում։

Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացը։ Նա նշել է, որ Ռուսաստանի այսօրվա խնդիրը օգնությունն է երկու երկրներին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության որոնումներում։

«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ են ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերը»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն օգնություն  է ցուցաբերում խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ամբողջ համալիրի վերաբերյալ։ Գալուզինն ավելացրել է, որ ռուսական կողմը տնօրինում է նյութերի, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-հայկական սահմանազատման համար։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա եռակողմ կարգավորման գործընթաց՝ արտաքին խաղացողների ներգրավելու փոխարեն։ Նա նաև նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է երկխոսության համար հարթակ տրամադրել։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները