
Ստեփանակերտում և Շուշիում ընտրությունների անցկացումը պատմական նշանակություն ունի. Ալիև
Իլհամ Ալիևն ասել է, որ փետրվարի 7-ին Ստեփանակերտում և Շուշիում նախագահական ընտրությունների անցկացումը պատմական նշանակություն ունի Ադրբեջանի ժողովրդի համար։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ալիևն ընդունել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին և նշել, որ ընտրություններն առաջին անգամ են անցկացվել Ադրբեջանի ողջ տարածքում՝ ապահովելով երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նկատի ունենալով օկուպացված Արցախը։
Բաքվի բռնապետն ընդգծել է «մեծ վերադարձի» ծրագիրը, որի շրջանակում ապահովում են վերադարձը ներկայիս օկուպացված տարածքներ՝ նշելով, որ առաջին փուլը կավարտվի 2026 թվականին։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը պետական մակարդակով խոսում է առաջիկա ծրագրերի մասին, իսկ «խաղաղության» օրակարգն օգտագործում է իր առջև դրված նպատակներն իրագործելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն