
Միշելը Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով «լավագույնը»։ Նա X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացնում է, որ զրուցել է Ալիևի հետ, քննարկել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
«Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»,- գրել է Միշելը։
Անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել է հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակները, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն