Ուկրաինան հասկանում է Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթելու անհնարինությունը. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան հասկանում է Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթելու անհնարինությունը։ Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Շոյգուն այս մասին ասել է թեմատիկ համաժողովի ժամանակ իր ունեցած ելույթում։
Նա հայտնել է, որ Ուկրաինան, հասկանալով հաղթելու անհնարինությունը, շարունակում է վախեցնելու մարտավարությունը և հարվածներ հասցնում խաղաղ բնակչությանը։
«Գիտակցելով, որ Ռուսաստանին հնարավոր չի լինի հաղթել ռազմական ճանապարհով, Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է հանցավոր գործողությունների դիմել՝ Ռուսաստանի նոր բաղկացուցիչ սուբյեկտներում քաղաքացիներին ահաբեկելու համար»,- ասել է Շոյգուն։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերին, հիվանդանոցներին և բոլոր այն վայրերին, որտեղ քաղաքացիական բնակչությունը հավաքվում է։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից թիրախավորվում են նաև պետական և սոցիալական օբյեկտները։
Ավելացնել նոր մեկնաբանություն