սց

Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան

Փետրվարի 13-ի իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ: Այս մաիսն ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետարքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են: Օրինակ, դեռևս 2022-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը: ՀՀ-ն, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն՝ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն:

Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը:

Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- ասաց վարչապետը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն