Submitted by detq-editor on
Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ

Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ

Գրանցված երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի միջուկային անվտանգությունը չի տուժել: Այս մասին հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ): 

«Այս պահին երկրաշարժերը չեն ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա»,- ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է թուրքական միջուկային կարգավորիչն ու հավելել՝ ռադիոլոգիական անվտանգության և ռադիոակտիվ աղբյուրների պահպանության հետ կապված խնդիրներ չեն ծագել, իսկ երկրում կառուցվող ատոմային էլեկտրակայանը չի տուժել:

Հիշեցնենք, որ գիշերը գրանցված 7,8 մագնիտուդով երկրաշարժը, և  մի քանի ժամ անց դրան հաջորդած ավելի փոքր ուժգնությամբ ցնցումը գետնին են հավասարեցրել թուրքական մեծ քաղաքների և Սիրիայի քաղաքների ամբողջ թաղամասեր: Թուրքիայի աղետների կառավարման գործակալության ներկայացուցիչ Օրհան Թաթարը լրագրողներին ասել է, որ երկու երկրաշարժերը միմյանց հետ կապ չունեն:

«Հարյուրավոր մարդիկ շարունակում են մնալ փլատակներում սահմանի երկու կողմերում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ ակնկալում է զոհերի թվի «զգալի» աճ, քանի որ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները փլատակներում, որոնցում գտնվում են երկրաշարժի ժամանակ քնած մարդկանց մարմինները»,- գրում է «Daily Mail»-ը:

Ավելացնել նոր մեկնաբանություն