
Հայտնի են դարձել Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկած հարցերը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները «խաղաղության պայմանագրի» շուրջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն