4245

Հայաստանի շուրջը ստեղծված իրադրությունը մտահոգում է Իրանին․ նրանք պատրաստ են ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության. Աբրահամյան

Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ընդ որում` քիչ չեն այն ուսումնասիրողները, որոնք Սյունիքի թեման Արցախի հետ մի հարթությունում են դիտարկում` և´ աշխարհագրական, և´ քաղաքական` իր ողջ հետևանքներով:

Եվ պատահական չէ, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելն ընկալվում է նաև որպես իրանական շահերին հասցված հսկայական վնաս:

Նույն տրամաբանությամբ, կարծիք կա, որ ինչ քայլեր էլ Հայաստանն ու Իրանը ձեռնարկեն Սյունիքի անվտանգության և կայունության համար, քանի Արցախն ադրբեջանցիների ձեռքում է, Սյունիքն ու Իրանն անընդհատ անվտանգային սպառնալիքների ներքո են լինելու:

Իրանցիների հետ շփումներում, ելույթներում ես, իհարկե, նաև հիշեցնում էի, որ Ադրբեջանի` նաև 44-օրյա պատերազմից հետո մեծաքանակ սպառազինության գնումներն ու բանակում իրականացվող թուրքական ռեֆորմները, Արցախի հարավային հատվածներում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելը իրենց մասշտաբայնությամբ ցույց են տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց միջոցով անկայունության ձգտող արտատարածաշրջային ուժերը բացառապես Սյունիքի վրա չեն կենտրոնացած, և հիմնական հարվածը կարող է կենտրոնացվել Իրանի ուղղությամբ:

Հայաստանի ու հատկապես Սյունիքի շուրջը ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն անչափ մտահոգում է Իրանին, և նրանք այդ ռիսկերի չեզոքացման ուղղությամբ պատրաստ են Հայաստանի հետ խոր համագործակցության տարբեր ձևաչափերի, առաջին հերթին` ռազմական:

Թե այս ռազմական գործակցությունն ինչ է ենթադրում, և որքանով է դրանով հետաքրքրված, շահագրված ՀՀ իշխանությունը, սա հարցի լրիվ այլ հարթություն է, որովհետև խնդիրը շատ բազմաշերտ է»‎,- գրել է Աբրահամյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը