
Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համաձայնագիր են ստորագրել
Իլհամ Ալիևը Թուրքիա էր ժամանել փետրվարի 19-ին և հանդիպում ունեցել Էրդողանի հետ: Սա Ալիևի առաջին այցն էր նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Հանդիպման օրակարգում, երկկողմ հարաբերություններից զատ, տեղ են գտել նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Անկարայում կայացած հանդիպումից հետո երկու երկրի միջև մի քանի համաձայնագիր է ստորագրվել:
1. Փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության ու Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի միջև թուրք-ադրբեջանական համալսարանի ստեղծման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը և Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ Էրոլ Օզվարը։
2. Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
3. Համաձայնագիր Ադրբեջանի և Թուրքիայի միջև եկամտային հարկերի կրկնակի հարկումը վերացնելու և հարկերից խուսափելը կանխելու մասին: Այն ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովն ու Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը։
Ավելացնել նոր մեկնաբանություն