Չինական ընկերությունները սկսել են ստեղծել իրենց սեփական կամավորական բանակները
Չինական ընկերությունները սկսել են ստեղծել իրենց սեփական կամավորական բանակները: Առնվազն 16 խոշոր չինական ընկերություններ, ներառյալ մասնավոր կաթնամթերքի հսկան, վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծել են մարտական ստորաբաժանումներ, գրում է «Հրապարակ»-ը:
Այս ստորաբաժանումները, որոնք հայտնի են որպես ժողովրդական զինված ուժերի տնօրինություններ, բաղկացած են քաղաքացիական անձանցից, ովքեր շարունակում են աշխատել իրենց սովորական աշխատատեղերում:
Նրանք հանդես են գալիս որպես պահեստային և օժանդակ ուժ Չինաստանի բանակի համար, որն աշխարհում ամենամեծն է։
Մասնավոր բանակի կամավորները կարող են կատարել առաջադրանքներ՝ սկսած աղետի հետևանքով պայմանավորված աջակցությունից և «հասարակական կարգի» պահպանումից մինչև պատերազմի ժամանակ օգնություն ցուցաբերելը:
Զինված ուժերը, որոնք ներկայում գործում են բացառապես Չինաստանի սահմաններում, ավելի շատ ընդհանրություններ ունի ԱՄՆ Ազգային գվարդիայի հետ․ դրանք քաղաքական թեքում չունեն:
Ավելացնել նոր մեկնաբանություն