Մարուքյանը փաստեր է հրապարակել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետա»-ում տպագրված՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակը։
Նա, մասնավորապես, գրել է․ «Այժմ հրապարակում եմ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի` 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցի բնօրինակը։
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի (Իվանյան - խմբ․) վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերը բաց են պահել միջանցքը, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի (Ակնա - խմբ․) շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, որն այս հանցավոր արարքը կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել իր հակառակորդներին: Ռուսական «Նովոյե վրեմյա» ամսագրին տված իր հարցազրույցում Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի բնակիչների վրա կրակելը ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնելու համար»»:
Ավելացնել նոր մեկնաբանություն