
Պուտինը չի ուշացնի իր այցը Թուրքիա. Էրդողան
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ուշացնի իր այցը Թուրքիա»,- այս մասին հեռախոսազրույցից հետո լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նա ինձ ասաց, որ չի հետաձգի այցը։ Նա շեշտել է Թուրքիայի կարևոր դերը միջազգային հարթակում և իր գոհունակությունը հայտնել երկու երկրի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման համար»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի` փետրվարի 12-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է։
Ավելացնել նոր մեկնաբանություն