
Ադրբեջան-Իրան լարվածություն. Իրանի քաղաքացիներ են բերման ենթարկվել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության առափնյա պահպանությունը ձերբակալել է Ադրբեջանի ծովային սահմանը խախտած անձանց։
Այս մասին հայտնում է «Report»-ը:
Ըստ ադրբեջանական կողմի` «Շահդաղ» սահմանապահ նավը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի Ալաթի ուղղությամբ դեպի հարավ շարժվող անհայտ թիրախ է հայտնաբերել։ Առափնյա պահպանության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում առգրավվել և ձերբակալվել են «Յամահա-200» շարժիչով հագեցած նավը և նավի անձնակազմի երկու անդամ։
Ծովային սահմանը խախտելու համար կալանավորված անձինք Իրանի քաղաքացիներ են:
Ավելացնել նոր մեկնաբանություն