
Հայաստանի սահմանը հատել է ադրբեջանցի զինված զինծառայող, նա վնասազերծվել է. մանրամասներ
Այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։
Ավելի ուշ դեպքի առնչությամբ մանրամասնել է հայտնել ՀՀ ԱԱԾ-ն:
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում փետրվարի 28-ին ժամը 05:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից:
Ավելացնել նոր մեկնաբանություն