
Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր է խաղաղություն հաստատել. Գերմանիայի արտգործնախարար
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր է խաղաղություն հաստատել»,- այս մասին Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրա խոսքով՝ Գերմանիան մտադիր է շարունակել աջակցել երկու կողմերին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Նա խոսել է երկու երկրի ձեռնարկած քայլերի մասին՝ ետևում թողնելով մեծ տառապանքներով և մարդկային կորուստներով լի անցյալը։
Բերբոքը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով. «Գերմանիան վճռական է աջակցել երկու երկրի ջանքերին՝ ընդունելով նրանց միջև բանակցությունները»։
Ավելացնել նոր մեկնաբանություն