
Ադրբեջանական բանակում հարձակողական «Akıncı» անօդաչու թռչող սարքերը ուսումնավարժական թռիչքներ են անցկացնում
Ադրբեջանի ընթացիկ տարվա նախապատրաստական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնամարզական թռիչքներ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ուսումնավարժական թռիչքներից առաջ անձնակազմերն անօդաչու թռչող սարքերը մարտական պատրաստականության բերելու ուղղությամբ գործողություններ են կատարել։
Նոր ձեռք բերված «Akıncı» (Աքընջը) հարձակողական անօդաչուներն օդային հետախուզություն են իրականացրել նախապես նշված ուղղություններով, որոշել պայմանական հակառակորդին պատկանող թիրախների կոորդինատները, ինչպես նաև այլ առաջադրանքներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն