Երևանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը սպառնում է խաղաղ գործընթացին.Բայրամով

Երևանի շարունակական «ագրեսիվ» հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացը. Բայրամով

«Հայաստանի արագ սպառազինումը և պաշտոնական Երևանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը սպառնում են տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- այս մասին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովն իր ուզբեկ գործընկերոջը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում ԼՂ «վերականգնման և վերակառուցման» աշխատանքների, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերների մասին։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության գործընթացին հատկապես սպառնում են Հայաստանի քաղաքական և ռազմական «սադրանքները», որոնք վերջին շրջանում ավելի են սրվել, այս երկրի արագ սպառազինումը և պաշտոնական Երևանի շարունակական «ագրեսիվ» հռետորաբանությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն