50

Եվրոպան ունի իրական շահեր Ադրբեջանի հետ․ Տաթևիկ Հայրապետյան

Մինչ մենք ռուսամետ-եվրոպամետ ենք խաղում, Ադրբեջանը խորացնում է իր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Եթե մի կողմից Եվրոպական խորհրդարանը ոչինչ չպարտադրող բանաձև է ընդունում՝ քննադատելով Ադրբեջանին, մյուս կողմից՝ էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը ուղևորվում է Բաքու, նստում բռնապետ Ալիևի կողքին ու հայտարարում․ «Այսօր Հարավային գազային միջանցքից դեպի Եվրոպա գազի հոսքերը 46%-ով ավելի են, քան 2021 թվականին։ 2023 թվականին ԵՄ-ն Ադրբեջանից ստացել է գրեթե 11 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումներ։ն Եվ ահա ավելի ու ավելի մեծ թվով ԵՄ անդամ երկրներ և ընդլայնվող երկրներ շահագրգռված են Ադրբեջանից գազ ստանալու հարցում։ Ինչպես ասացի անցյալ տարի, դուք դառնում եք համաեվրոպական մատակարար։

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանից գազատարը կարևոր դեր կխաղա եվրոպական էներգետիկ համակարգում մեր էներգետիկ անցման ընթացքում։ Բախվելով ռուսական բռնության աճին և մեր դռների մոտ շարունակվող չարդարացված պատերազմին՝ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Եվրոպայի համար Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերություններում սովորական բիզնեսի վերադարձ չի լինի: Այդ տարածքն այժմ լրացվում է այլ վստահելի և վստահելի էներգետիկ գործընկերների կողմից: Եվ հենց դա էլ մենք գտանք Ադրբեջանում»։

Այսինքն՝ իրենք իբրև ՌԴ-ից գազ չեն գնում, քանի որ պատերազմ են նախաձեռնել ու ժողովրդավար չեն, բայց Ադրբեջանից, որը արել է նույն բաները, նաև բռնի տեղահանություն ու էթնիկ զտում իրականացրել, հաճույքով գնում են։ Այստեղ ունիկալն այն է, որ իրականում իրենք գնում են հենց ռուսական գազ, քանի որ Ադրբեջանը չունի նման պաշարներ, դրա համար էլ բոլորը ուրախ են այս գործարքի առթիվ։ Եվրոպան ունի իրական շահեր Ադրբեջանի հետ, իրենց հետաքրքիր չէ ոչ մարդու իրավունքի թեման, ոչ այլ բան, բայց դա բնական է ու ոչ զարմանալի։

Անբնականն այն է, որ մեր հանրության մեջ շարունակում են կեղծ ու անպետք դիսկուրսներ ծավալվել ՌԴ-ի ու Արևմուտքի մասին։ Սովորաբար դաշնակցում են շահերի համար ու դրանց շուրջ, ՀՀ իշխանությունները չունեն ձևակերպված շահեր, չունեն օրակարգ, չկա բովանդակային աշխատանք, իսկ այդ պարագայում դու շատ ավելի խոցելի ու վատ վիճակում ես, միակ զբաղմունքդ էլ մնում է ռուսամետ-եվրոպամետ անիմաստ խաղերով հանրությանը զբաղված պահելը»,- գրել է ադրբեջանագետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները