
ՀՀ սահմաններին ներկա դրությամբ զորքերի կուտակումներ չկան. ԳՇ պետ
Հայաստանի սահմաններին ներկա դրությամբ զորքերի կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը բոլոր միջոցներով ուշի-ուշով հետևում է հակառակորդի շարժերին: Այս մասին ասել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում:
«Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն: Ինչ վերաբերում է նրան, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծն այնպիսի կառուցվածք է, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից դիրքեր են տեղադրված, և եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա երևի այդքան էլ մեր կողմից կան, քանակը չպարզաբանեմ: ՀՀ զինված ուժերը զբաղեցրած բնագծում կատարում է իր առջև դրված խնդիրները»,- նշել է ԳՇ պետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն